Հրդեհ սննդի խանութում
Մայիսի 2-ին, ժամը 00:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավտոկայանի մոտակայքում գտնվող տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցի թիվ 212/9 հասցեում գտնվող խանութում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:42-ին, մարվել՝ 00:50-ին: Այրվել են սննդի խանութի (երրորդ հարկում) գազօջախը և 2 սեղան՝ մասամբ: