Բաժիններ՝

Տղամարդուց 240 հազար դրամ շորթած երիտասարդը բռնվել ու բերման է ենթարկվել

Ապրիլի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժնում շորթման վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հաղորդումից մեկ օր առաջ մի երիտասարդ սոցիալական ցանցերից մեկով հրապարակել էր հաղորդում տվողի և նրա կնոջ լուսանկարները՝ հայտնելով, որ նրանք զբաղվում են խաբեությամբ։

Այնուհետև հրապարակումը կատարած անձը, հրապարակումը համացանցից հեռացնելու և լրատվամիջոցներին չտրամադրելու համար, նրանից 240 հազար դրամ էր պահանջել։

Էրեբունու ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառում։

Արդյունքում՝ պահանջած գումարը ստանալու պահին երիտասարդը բռնվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին «շորթում» գրառմամբ թղթադրամները։
Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930