
Ռուսական Պրեմիեր լիգան կարող է վերսկսվել հունիսին

Ռուսական Պրեմիեր լիգայի կազմակերպիչները քննարկում են առաջնությունը հունիս ամսին վերսկսելու տարբերակը:
Այս մասին գրում է լիգայի մամուլի ծառայությունը: Կազմակերպիչները ցանկություն ունեն առաջնությունը վերսկսել հունիսի 21-ին կամ հունիսի 28-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության մյուս հանդիպումները կարող են անցկացվել առանց երկրպագուների: Այժմ ռուսական `Պրեմիեր լիգան դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այն կարող է վերսկսվել մայիսի 31-ին: Լիգայի կազմակերպիչները մտադրություն ունեն առաջնության մյուս խաղերը վերսկսվելու դեպքում անցկացնել առանց երկրպագուների:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատվել են Եվրոպայի գրեթե բոլոր առաջատար առաջնությունները, բացառությամբ Բելառուսի առաջնությանը: Համաճարակի պատճառով հետաձգվեցին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, ինչպես նաև ֆուտբոլի Եվրոպայի հոբելյանական առաջնությունը: