
Տիգրան Մեծի փողոցի վարսավիրանոցից և օծանելիքի խանութ-սրահից գողացել էին հեռուստացույց, մազի ներկեր, կոսմետիկ միջոցների պայուսակներ և օծանելիք

Ապրիլի 19-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցի վարսավիրանոցից և օծանելիքի խանութ-սրահից գողացել էին հեռուստացույց, մազի ներկեր, կոսմետիկ միջոցների պայուսակներ և օծանելիք:
Փաստի առթիվ ապրիլի 21-ին հարուցվել էր քրեական գործ:
Ապրիլի 24-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, ստացված տեղեկությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ խուզարկություն են իրականացրել 28-ամյա տղամարդուն պատկանող տնակում և հայտնաբերել վարսավիրանոցի և օծանելիքի խանութ-սրահի գողոնի մի մասը:
Գողոնն առգրավվել է:
Նախաքննությունը շարունակվում է: