
Տակապած կարտոֆիլի լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ
1. Կարտոֆիլ – 10 հատ
2. Բուսական յուղ – 2 ճ/գ
4. Սխտոր – 5 պճեղ
5. Կարագ – 2 ճ/գ
6. Հոլանդական պանիր – 100 գ
7. Սերուցքային պանիր – 3 ճ/գ
8. Կանաչիներ
9. Աղ, համեմունքներ
10. Ձվի դեղնուց – 1 հատ
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլները եփել մինչև կիսաեփ աստիճանի, սառեցնել և մաքրել:
2. Կարտոֆիլները կիսել երկու մասի:
3. Սխտորը ճզմել, ավելացնել փափուկ կարագը և լցնել բուսայուղով տաք տապակի մեջ, համեմել աղով:
4. Ավելացնել մանր կտրատված կանաչիները և համեմունքները:
5. Այդ զանգվածի մեջ դնել կարտոֆիլները և տապակել:
6. Առանձին խառնել ձվի դեղնուցը, սերուցքային պանիրը և քերած հլանդական պանիրը:
7. Կարտոֆիլի վրա լցնել պանրային սոուսը և 5-7 րոպե եփել ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը