«Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի ցանկանում ձեռք բերել Հարի Քեյնի տրանսֆերը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի պլանավորում ձեռք բերել «Տոտենհեմ»-ի և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը: Այս մասին գրում է Sky Sports-ը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի ցանկացել ձեռք բերել Քեյնի տրանսֆերն այն գումարի դիմաց, որը պահանջում է «Տոտենհեմ»-ը:
«Կարմիր սատանաները» չեն ցանկանում ձեռք բերել նաև «Ռեալ»-ի կոլումբացի հարձակվող Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը: