«Համոզված եմ, որ մինչև 2021 թվականի մարտը կվերսկսվեն ազգային հավաքականների հանդիպումները»․ ՖԻՖԱ-ի փոխնախագահ
ՖԻՖԱ-ի փոխնախագահ Վիկտոր Մոնտելիանին կիսել է իր կարծիքը միջազգային հանդիպումների վերսկսման հնարավոր ժամկետի վերաբերյալ։ Բոլոր հանդիպումները կասեցված են կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
«Կարծում եմ, որ առաջնայինն ազգային առաջնություններն են։ Ազգային հավաքականների սեպտեմբերյան հանդիպումները դեռ պլանների մեջ են, բայց հիմա դժվար է ասել, թե ինչպես կզարգանա իրավիճակը:
Հնարավոր է, որ մենք բախվենք պետական սահմանները հատելու խնդիրների հետ:
Վստահ եմ, որ մինչև 2021 թվականի մարտը հաստատ ամեն ինչ կարգին կլինի, և թիմերը կսկսեն խաղալ: Մեր առաջնահերթությունն ազգային առաջնություններին օգնելն է: Եվ հետո մենք կանդրադառնանք մեր իրադարձություններին»,- ասել է Մոնտելիանին։
Սիրարփի Աղաբաբյան