Բաժիններ՝

Հայրենական պատերազմի մասնակիցների ընտանիքներին կտրամադրվի պարենամթերք և հիգիենայի պարագաներ

Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ապրիլի 11-ին մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում (ՀՄՊ) զոհվածների ընտանիքներին, մասնակիցներին և հաշմանդամներին տրամադրված 1 ամսվա պարենամթերքն ու հիգիենիկ պարագաների բաշխման գործընթացը:

«ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության միջոցով փոխանցմամբ, Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում այսօր մեկնարկել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմի կողմից Հայրենական մեծ պատերազմում (ՀՄՊ) զոհվածների ընտանիքներին, ՀՄՊ հաշմանդամներին, մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց տրամադրված մեկ ամսվա համար անհրաժեշտ պարենամթերքն ու հիգիենիկ պարագաների՝ նախարարության միջոցով բաշխման գործընթացը»,-նշում են նախարարությունից:

https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/125673402406782/?type=3&theater

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս