Միսը, կարագը, ծխախոտն ու 640 անուն ապրանք կէժանանա 3 տոկոսով. Մհեր Գրիգորյան
Մի շարք պարենային և արդյունաբերական ապրանքների գները միջինում 3 տոկոսով կնվազի՝ մասնավորապես՝ կէժանանա միսը, կարագը, ձեթը, բրինձը, մարգարինը, ծխախոտը, դեղագործական արտադրանքները, պարարտանյութը. ընդհանուր թվով 640 անուն ապրանք:
Այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհերի Գրիգորյանը՝ ներկայացնելով Հայաստանի «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Փոխվարչապետը նաև տեղեկացրեց, որ տեղի են ունեցել ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի 3 նիստ, արդյունքում կայացվել են որոշումներ, ըստ որոնց անդամ բոլոր երկրների համար 3-րդ երկրից ներմուծված գյուղմթերքի համար կիրառվելու է զրոյական մաքսատուրք և այդ որոշումներն արդեն մտել են ուժի մեջ: