Բաժիններ՝

Փրկարար ծառայությունը ողջ հանրապետությունում կատարելու է ախտահանման աշխատանքներ

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները մարտի 28-ի առավոտյան 6։00-ից օրական երկու անգամ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կատարելու են ախտահանման աշխատանքներ։ Մարտի 27-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը՝ ներկայացնելով ԱԻՆ ձեռնարկված քայլերը կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ։

«Շեշտը հիմնականում դրվելու է կանգառների վրա»,- ասաց Հարությունյանը։

Ըստ նախարարի տեղակալի՝ մինչ այդ Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումները ախտահանման աշխատանքները կատարել են ըստ անհրաժեշտության թե Երևանում, թե մարզերում։

«Համայնքապետը կամ քաղաքացիները ահազանգել են տվյալ համայնքի կամ «911» ծառայություն և խնդրել կատարել ախտահանման աշխատանքներ։ Մինչ այս պահը կատարվել է ըստ ահազանգների»,- եզրափակեց նախարարի տեղակալը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031