«Մեկ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել
«Մեկ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Ելնելով Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի տարածման հետևանքով ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից, կարևորելով կենսագործունեության տարբեր ոլորտներին թիրախավորված և հասցեական պետական աջակցության ցուցաբերումը, անհրաժեշտ համարելով տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեության կայունության և անընդհատության ապահովումը.
«Մեկ Հայաստան» կուսակցությունը անհրաժեշտ է համարում կատարել հետևյալ հավելյալ միջոցառումները.
1. Ընդունել ՀՀ կառավարության որոշում վարձակալության հանձնված պետական և համայնքային սեփականություն համարվող գույքի և հողերի դիմաց առաջիկա վեց ամիսների համար վարձավճարները չեղարկելու մասին;
2. Վարձատուների կողմից վարձակալության հանձնված մասնավոր սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների չեղարկում առաջիկա երեք ամիսների համար` մինչև տարեվերջ վարձավճարերից գանձվող եկամտային հարկից ազատման պայմանով:
3. Վերացնել անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտային հարկը վերադարձնելու առավելագույն շեմը՝ վերադառնալով Օրենքի նախնական կարգավորման տարբերակին;
4. Պետական և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից հատկացնել բազմաֆունկցիոնալ շինությունների կառուցման համար հողատարածքներ, մշակել ճարտարապետական-շինարարական նախագծեր՝ դրանք փաթեթով կառուցապատողներին մատչելի գներով վաճառելու համար;
5. Նշված հողատարածքների համար պետության միջոցներով ապահովել կոմունիկացիոն ցանցի ձևավորումը. ճանապարհներ, էլեկտրաէներգիա, գազ, ջուր, կոյուղի։
Նշված միջոցառումների արդյունավետ և հաշվարկված իրականացումը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կտա մի կողմից պահպանել անշարժ գույքի շուկան, իսկ մյուս կողմից բարենպաստ պայմաններ կստեղծի հետհամաճարակային տնտեսությունը արագ վերականգնելու համար։
Առողջություն և համբերություն բոլորիս»։