Բաժիններ՝

Ոստիկանները բացահայտել են Զովինում հնչած կրակոցների դեպքը

Մարտի 23-ի գիշերը ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Զովունի գյուղի մի արտադրամասի տարածքում մի քանի անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել են կրակոցներ։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեց միջադեպի մասնակիցների շրջանակը։ Նրանց հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ՝ ոստիկանները բացատրական աշխատանք իրականացրին։

Արդյունքում՝ կողմերը ներկայացան ոստիկանության Նաիրիի բաժին։ Մասնակիցներից երկուսը բաժին բերեցին որսորդական հրացանն ու գազային ատրճանակը, որոնք փաթեթավորվել են՝ փորձաքրեագիտական վարչություն ուղարկվելու համար։

Շուտով հայտնաբերվեց նաև մեջադեպի մասնակիցներից մեկի «BMW»-ն, որը դեպքի ժամանակ վնասվել էր։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կատարվածի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031