Բաժիններ՝

Կառավարությունն արտոնություն տրամադրեց «ԳՈԼԴՇԻՆ» ընկերությանը

Կառավարությունը բավարարեց «ԳՈԼԴՇԻՆ» ընկերության՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու ներկայացրած հայտը: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ցինկապատ և գունավոր թիթեղից տանիքածածկերի, գիպսակարտոնե պրոֆիլների և սենդվիչ պանելների արտադրության համար։

Ըստ հիմնավորման, արդեն իսկ իրականացվել է 425.4 մլն դրամի կապիտալ ներդրում (արտադրական մասնաշենքերի և նոր սարքավորումների ձեռքբերում): Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 74 մլն դրամի կապիտալ ներդրում: Ներկայումս առկա է 80 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 20 նոր աշխատատեղ` 250.000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5.9 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.8 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 240.4 մլն դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս