Բաժիններ՝

Համագյուղացու տնից բանկային քարտ էր գողացել ու փող կանխիկացրել

Մարտի 17-ի երեկոյան ոստիկանության Արթիկի բաժնում Մեծ Մանթաշ գյուղի մի բնակչուհի հաղորդում տվեց, որ տնից գողություն են արել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ տուն են մտել խոհանոցի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, գողացել էին բանկային քարտը, որի հետ եղել էր նաև գաղտնաբառը։

Գողությունից հետո քարտից կանխիկացրել էին 137 հազար դրամ։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Արթիկի ոստիկանները ձեռնարկեցին հետախուզական միջոցառումներ, որոնք դեպքից երկու օր անց արդյունք տվեցին։ Մարտի 19-ին հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց տուժողի համագյուղացին։

22-ամյա երիտասարդը ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Նախնական տվյալներով՝ կանխիկացումից հետո քարտը նետել էր աղբանոց։ Դեպքի այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031