Բաժիններ՝

Անտառապահը փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացրել

Ոստիկանության ծառայողները մարտի 22-ին, բնապահպանական բնույթի իրավախախտումները կանխելու և հայտնաբերելու նպատակով, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին տեղակայված անշարժ պահակետում ծառայություն իրականացնելիս, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Վարորդը, որ անտառպետության պահաբաժիններից մեկի անտառապահն է, փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031