
Ստեփանակերտի Տեղեկատվական կենտրոնը պատրաստ է աջակցել տեխնիկական միջոցներ չունեցող ուսուցիչներին. տեղեկատվական շտաբ

Ստեփանակերտի Տեղեկատվական կենտրոնը պատրաստ է աջակցել, տեխնիկական միջոցներ չունեցող, ուսուցիչներին:
Այս մասին հայտարարություն է տարածել Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ի գիտություն Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների այն ուսուցիչների, որոնք հեռավար ուսուցում չեն կարողանում կազմակերպել՝ կապված տեխնիկական միջոցների բացակայության և ինտերնետ կապի որակի հետ: Ստեփանակերտի Տեղեկատվական կենտրոնը պատրաստ է աջակցել:
Ցանկացողները կարող են գրանցվել և ժամանակացույցը հստակեցնել Տեղեկատվական կենտրոնում, որը տեղակայված է Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի առաջին հարկում»: