
«Նորք» ինֆեկցիոնում մահացած տղամարդն ԱԻՆ աշխատակից է եղել. Factor.am

Երեկ՝ մարտի 17-ին, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում երկկողմանի թոքաբորբից մահացած 49-ամյա տղամարդն Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից է եղել։
«Նա աշխատում էր Արմավիրում գտնվող մեր հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ»,- Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը։
Նրա խոսքով՝ մահացածը առողջ տղամարդ էր, առողջական խնդիրներից դժգոհություններ չի ունեցել, սակայն երկկողմանի թոքաբորբ է ունեցել վերջին օրերին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: