
Բեյլի գործակալը բացառում է Բեյլի տեղափոխությունը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը չի կարծում, որ Բեյլը ամռանը կփոխի ակումբային գրանցումը։ Սակայն, իսպանական մամուլը գրել էր, որ Բեյլը կարող է ամռանը հեռանալ թիմից անվճար։
«Զիդանը ոչ մի դեպքում չի ցանկանում ազատվել Բեյլից:
Գարեթը գոհ է Մադրիդում իր կյանքից: Ամեն ինչ լավ է: Նա կմնա «Ռեալում» առնվազն ևս երկու տարի: Կարծում եմ, որ Զիդանը և Բեյլը հիմա շատ լավ հարաբերություններ ունեն»,- ասել է Բարնետը:
Հիշեցնենք, որ Բեյլի պայմանագիրը լրանում է 2022 թվականի ամռանը:
Այս մրցաշրջանում ուելսցին Մադրիդյան ակումբի համար անցկացրել է 14 հանդիպում Լա Լիգայում, խփել է 2 գոլ և տվել է 2 գոլային փոխանցում։
Սիրարփի Աղաբաբյան