
«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է միլիոներ վճարել, եթե ԱՊԼ-ում մրցաշրջանը դադարեցվի

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հսկայական կորուստներ կրել, եթե Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանը դադարեցվի: Ակումբը ստիպված կլինի մեծ տուգանք վճարել հովանավորներին, մասնավորապես՝ Adidas-ին:
Ըստ Evening Standard-ի՝ պատճառը կարող է լինել Չեմպիոնների լիգայում թիմի բացակայությունը երկու մրցաշրջան անընդմեջ: Գումարը կկազմի մոտ 22,5 միլիոն ֆունտ:
Միևնույն ժամանակ, դեռևս պարզ չէ` կկիրառվի՞ Adidas-ի հետ պայմանագրի այս կետը, թե՞ պատժամիջոց չի լինի ֆորսմաժորային հանգամանքների պատճառով:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հինգերորդ տեղում է և զիջում է «Չելսիին»:
Սիրարփի Աղաբաբյան