Բաժիններ՝

Ինչու «Քաղաքացիական պայմանագիր»-ը հավաքված 205 միլիոն դրամից ոչ մի լումա չի հատկացնի որևէ մեկի օգնության համար

Փետրվարի 25-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն նանցկացրեց դրամահավաք-երեկո, որիընթացքում հանգանակվեց 205 մլն 560 հազարդրամ:

Դրամահավաքից հետո«ԱՅՈ»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան հետևյալ պարզաբանումն էր տվել, որ դրամահավաքի հեղինակը ՔՊ-ն է, ոչ թե «ԱՅՈ»-ի նախընտրական շտաբը, եւհրավիրատոմսում հենց առաջին էջին գրված է եղել ՔՊԿ.

«Թե՛իմ, թե՛վարչապետի հայտարարության մեջ նշվել է, որ դրամահավաքը կուսակցության ընթացիկ կարիքների համար է, եւ, բնականաբար, ամենակորևոր պատճառը«ԱՅՈ»-ի քարոզչությունն է, եւ եւ դա որեւէ կերպ չի թաքցվելու կարիք էլ չկար թաքցնելու»,-ասել էր «ԱՅՈ»-ի շտաբի պետը՝ ևս մեկ անգամ հաստատելով, հասցեատերը ՔՊ-ն է:

Միևնույն ժամանակ Սուրեն Պապիկյանը վստահեցրել էր. «Մենք հրավիրելիս էլ նշել ենք, որ այն կանխիկ գումարը, որը հավաքվել է, մուտքագրվելու է եւ մուտքագրվել է մեր հիմնադրամի նախընտրական հաշվեհամարին: Եթե այն կգերազանցի 100 մլն-ը, կգնա պետբյուջե, բայց եղել է նաեւ ՔՊ-ի հիմնադրամի հաշվեհամարը, որին եւս գումար է ուղարկվել: Իրավական, բարոյականորեւէխնդիրչկա»,- ասել էր Պապիկյանը:

Նկատենք, որ Կուսակցությունների մասին ՀՀ Սահմանադրական օրենքում ամրագրված է, որ «կուսակցությանը տրվող նվիրատվության չափը 1 տարվա ընթացքում չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի միլիոնապատիկը՝այն է 100 միլիարդ դրամը»։

Միևնույն ժամանակ օրենքի հոդված 24-ի 5-րդ կետում նշված է՝

«Սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո` երկուշաբաթվա ընթացքում, նվիրատվության սահմանված չափը գերազանցող մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ, իսկսույն հոդվածի 4-րդ մասի 1-ինև 6-րդ կետերով չթույլատրված նվիրատվությունները ամբողջությամբ վերադարձնել նվիրատուին, իսկ դրաանհնարինության դեպքում փոխանցել պետականբյուջե»։

168.am-ն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից փորձեց ճշտել՝ արդոք կուսակցությունն ունի՞ որոշում Հանրաքվե 2020-ի համար հավաքված 205 միլիոն դրամից որոշակի գումար, որպես աջակցություն, հատկացնել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին կամ բուժանձնակազմերին: Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից գրավոր պատասխանեցին, որ ՀՀ օրենսդրության՝ կուսակցությունների գործունեությունը կարգավորող իրավական նորմերը քաղաքական ուժերին արգելում են բարեգործական գործունեությամբ զբաղվել:

«Հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքը կուսակցություններին արգելում է իրենց գույքը (ֆինանսական միջոցները) նվիրաբերել: Ձեր հարցադրմամբ առաջարկվող մոտեցումն ինքնին հակասում է Հայաստանի Սահմանադրության ոգուն և ՀՀ օրենսդրությանն ընդհանրապես: Կուսակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է, որի նպատակը՝ հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով նպաստել ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես քաղաքական մեծամասնություն, ի դեմս Հայաստանի կառավարության, ամենօրյա գործունեությամբ նպաստում է Հայաստանի հզորացմանը, որպեսզի մեր պետությունն իր սոցիալական պարտավորությունները կատարի ողջ ծավալով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են պետության հոգածության և պաշտպանության ներքո: Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է հոգալ բուժաշխատողների և սոցիալապես խոցելի խմբերի կարիքները։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարօրությունը կախված չէ և կախված չի լինելու մեկ կամ մի խումբ մարդկանց բարի կամքից։ Հարկ եմ համարում նաև տեղեկացնել, որ մեր կուսակցության բազմաթիվ անդամներ այս պահին գրանցվել են որպես կամավորներ և դրանով են աջակցելու իրավիճակի լավագույն հանգուցալուծմանը»,- ասված է մեզ տրված պատասխանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս