Բաժիններ՝

«Անհասկանալի է, երբ մեր հայրենակիցները միջոցներ են ձեռնարկում իրենց ջերմություն ունենալը թաքցնելու ուղղությամբ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 13-ին կառավարությունում կհրավիրի խորհրդակցություն՝ կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար։ Այդ մասին վարչապետը հայտարարեց Ֆեյսբուքի ուղիղ եթերում:

«Վաղվա մեր քարոզչական միջոցառումները պետք է հետաձգվեն, որովհետև վաղն աշխատանքային ռեժիմի մեջ եմ լինելու կառավարությունում այս թեմայի շուրջ ողջ ինֆորմացիան հավաքագրելու նպատակով: Այսօր էլ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել, մանրակրկիտ քննարկում: Իմ խնդրանքն է, որ մենք ինչպես և նախկինում, պահպանենք հանդարտություն և այս իրավիճակին չվերաբերվենք չափազանցված մոտեցումներով: Մեր բոլոր հիվանդներին առողջություն եմ մաղթում, բայց սա այն դեպքն է, երբ մեզնից յուրաքանչյորի անհատական պատասխաբնատվությունը շատ մեծ է: Անհասկանալի է, երբ մեր հայրենակիցները միջոցներ են ձեռնարկում իրենց ջերմություն ունենալը թաքցնելու ուղղությամբ, այսպիսով վտանգի տակ դնելով իրենց ընտանիքի անդամների, հարազատների առողջությունը: Սա անընդունելի մոտեցում է և պետք է ախտանշաններ ունենալու դեպքում դիմել մասնագետին»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի ամենամեծ գործոնը յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվությունն է, սկսած հիգիենայի պահպանմամբ, ավարտած մասնագետների հորդորները կատարելով:

Ամփոփելով՝ վարչապետն ընդգծեց. «այսպիսով, արձակուրդս ընդհատում եմ, վաղն աշխատանքի մեջ կմտնեմ: Վաղը կրթական համակարգը չի աշխատի՝ նախակրթարաննհեր, դպրոցներ, բուհեր և վաղվա խորհրդակցությունների արդյունքում ըստ անհրաժեշտության այլ միջոցառումների մասին նույնպես կհայտըարարենք: Բնականաբար, վաղը մեր քարոզչական միջոցառումները տեղի չեն ունենա: Կոչ եմ անում պահպանել հանդատրություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս