Բաժիններ՝

«Մայր Աթոռի կառույցները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը». Տեր Վահրամ քահանա Մելիքյան

«Մայր Աթոռի կառույցները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Կառույցներին տրամադրված են անհրաժեշտ ախտահանող միջոցները։ Իրավիճակից ելնելով՝ միայն Մայր Աթոռի հովանու ներքո գործող Էօրնեկեան հանրակրթական դպրոցի և Էջմիածնի Հայորդյաց տան պարագային, նկատի ունենալով բացակայությունների քանակը, որոշվել է մինչև երկուշաբթի, մինչև նոր տնօրինություն դադարեցնել ուսումնական գործընթացը։ Բարեգործական ճաշարանների պարագայում որոշվել է այցելուներին առաջիկա տասը օրերի համար տրամադրել անհրաժեշտ պարեն»,- նշեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս