
Մադրիդի տարածաշրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 350-ով

Մադրիդի ինքնավար հանրակցությունում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 350-ով եւ հասել՝ 1388-ի: Այդ մասին ասված է տարածաշրջանի կառավարությանն առընթեր առողջապահության դեպարտամենտի՝ մարտի 12-ին տարածված հայտարարության մեջ։
Դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ 38 մարդ մահացել է հիվանդությունից: Մարտի 11-ին ինքնավարության իշխանությունները տեղեկացրել էին 1024 վարակվածի եւ 31 մահացածի մասին: Ավելի վաղ հայտարարվել էր կորոնավիրուսի տարածման պատճառով տարածաշրջանում գլխավոր թանգարանները եւ բոլոր ուսումնական հաստատությունները փակելու մասին: Բացի այդ, Մադրիդի իշխանությունները հավաստիացրել են, որ հասարակական տրանսպորտում կանցկացվի ամենօրյա ախտահանում:
Ինչպես մարտի 12-ին հայտնել է «Պայիս» թերթը, Իսպանիայում կորոնավիրուսի տարածման սկսվելուց ի վեր երկրում գրանցվել է դրանով վարակվելու գրեթե 3 հազար դեպք: Հրատարակության տեղեկատվությամբ, մահացել է 84 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: