Գողացած դրամապանակում 300.000 դրամ ու 300 դոլար էր․ կին գրպանահատը ձերբակալվել է
Մարտի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտությունների շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց:
Քրեական հետախույզները, ձեռք բերված տեղեկություններն իրացնելով, ժամը 16.20-ին Ահարոնյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկեցին Սաֆարյան փողոցի բնակիչ, 50-ամյա մի կնոջ:
Պարզվել է` րոպեներ առաջ նա թիվ 63 երթուղու ավտոբուսում մի ուղևորի պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել էր 300 հազար դրամ և 300 դոլար:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Տուժողից ընդունվել է հաղորդում: Կասկածվողը խոստովանել է կատարածը և ձերբակալվել:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: