Գվատեմալայի կառավարությունը, որտեղ կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել, երկրում տարերային աղետի ռեժիմ է հայտարարել հիվանդության տարածման սպառնալիքի կապակցությամբ։ «Նախարարների խորհրդի ժողովում մենք որոշեցինք տարերային աղետի դրություն հայտարարել ամբողջ ազգային տարածքում: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում անհապաղ հրապարակման պահից: Ուժեղացնում ենք սահմանային հսկողությունը»,- հայտարարել է երկրի նախագահ Ալեխանդրո Ջամաթեին Twitter-ում: Նա նշել է, որ […]
Լրագրողն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի՝ հրապարակային ներողություն խնդրելու պահանջով դատական նիստ:
Ֆրանսիան 2020թ. մարտի 5-ին հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։
Նոր կորոնավիրուս է հայտնաբերվել Ֆրանսիայի Ազգային ժողովում «Հանրապետականներ» կուսակցության պատգամավորներից մեկի մոտ, համանման ախտորոշում է տրվել խորհրդարանի ստորին պալատի վարչական աշխատողներից մեկին:
Չինաստանում անցած 24 ժամվա ընթացքում Covid-19 կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով մահացել է 31 մարդ, հայտնաբերվել է 143 նոր հիվանդացած:
ԱԺ նիստը:
Մարտի 19–ին լրանում է ոստիկանության պետի եւ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման 6–ամսյա ժամկետը։ Մինչ վերջնաժամկետի ավարտը պաշտոնյաները պետք է նշանակված լինեն։ Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում անդրադառնալով այս հարցին, ասել էր, որ արդեն որոշել է, թե ում է նշանակելու, բայց անուններ չի հրապարակել։
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն բոյկոտելու կոչ անող ՀՅԴ ներկայացուցիչներն օրերս հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ասում են, թե Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի համակիրները բացարձակ ոգեւորված չեն վերջինիս` Սամվել Բաբյանի հետ համագործակցությամբ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները լուրջ փոփոխություններ են սկսելու քրեակատարողական հիմնարկներում, մասնավորաբար՝ կտրուկ փոփոխություն են ցանկանում իրականացնել ՔԿՀ ղեկավար կազմում։
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով նախորդ օրը մեկնել է Բրյուսել, ուր հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Նրա հետ են նաեւ Արմեն Աշոտյանը, Դավիթ Հարությունյանը, ՀՀԿ խորհրդի անդամ Լիլիթ Բեգլարյանը:
Աբովյանի քաղաքապետի գործն ու մեղադրանքը, որքան ես հասկացել եմ, վերաբերում է ապօրինի շինարարությանը, որի նկատմամբ քաղաքապետն անգործություն է ցուցաբերել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Օլիմպիական խաղերից սկսած խաղերի բացման արարողության երկրների դրոշակակիրները կլինեն երկուսը:
Facebook ընկերությունը Սիեթլի մասնաճյուղի աշխատակիցներին կոչ է արել մինչեւ մարտի վերջն աշխատել տնից այն բանից հետո, երբ աշխատողներից մեկի անալիզները կորոնավիրուսի դրական արդյունք են տվել: Այդ մասին հայտնել է Deadline հրատարակությունը։
Չինաստանի կառավարությունը բնակչությանը պաշտոնապես թույլատրել է ուտել դիետիկ գորտեր եւ որոշ տեսակների կրիաներ, չնայած նոր կորոնավիրուսի տարածման պատճառով սննդի մեջ վայրի կենդանիների մսի գործածման համազգային արգելքին:
007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին կինոսագայի 25-րդ ֆիլմի պրեմիերան ապրիլ ամսից նոյեմբեր է հետաձգվել կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով:
ԱՄՆ-ի Facebook ընկերությունը քննարկում է սեփական էլեկտրոնային վճարային համակարգի ստեղծման հնարավորությունն այն բանից հետո, երբ Յոթի խմբի երկրների (G7՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) իշխանությունները բացասաբար են ընդունել Libra գաղտնարժույթը շրջանառության մեջ դնելու ծրագիրը:
Թեհրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակմամբ մահացության առաջին դեպքը:
Զարմացրեք հարազատներին. տապակած պաղպաղակ:
Իտալիայի կառավարությունը նոր միջոցներ է պատրաստում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ինչպես գրում է Corriere della Sera թերթը, նոր կանոնների թվում են՝ մարդկանց միջեւ առնվազն մեկ մետր հեռավորությունը հասարակական վայրերում, տարածության վրա ողջույններն առանց ձեռքսեղմման եւ համբույրներով գրկախառնությունների, ինչպես նաեւ գլխավորապես բժշկական թեմաներով բոլոր կոնգրեսների եւ խորհրդաժողովների չեղարկումը:
Դատելով լրատվամիջոցներում հրապարակված աստղային փողոցային ոճի լուսանկարներից՝ դենիմը գալիք սեզոնի հիմնական միտումներից մեկն է:
Գիտնականներն ապացուցել են, որ ալկոհոլի չափավոր սպառումը և մի քանի ավելորդ կիլոգրամները երկարաձգում են կյանքը:
Իշխանությանը չի հաջողվում վերադարձնել խոստացած միլիարդները, որոնք նախկինները «գողացել» են պետությունից։ Ու հիմա որոշել են ստեղծել օրենսդրական այնպիսի հիմքեր, որոնք կարող են թույլ տալ առանց դատ ու դատաստանի՝ բռնագանձում իրականացնել։ Խոսքը պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ կապված անձանց պատկանող գույքի կամ բաժնեմասերի բռնագանձման մասին է։ Անկախ նրանից, թե դա ինչպես կներկայացվի՝ այն տանելու է սեփականության վերաբաշխման։ Պետությունից թալանածը վերադարձնելու անվան տակ խլելու են այն մարդկանց ունեցվածքը, որոնք վտանգ են ներկայացնում իշխանությունների համար։ Սա, ըստ էության, կուլակաթափության փորձ է, որից որևէ մեկն ապահովագրված չէ։