Բաժիններ՝

Տոկիոյի Օլիմպիական խաղերի դրոշակակիրները կլինեն երկուսը

Տոկիոյի Օլիմպիական խաղերից սկսած խաղերի բացման արարողության երկրների դրոշակակիրները կլինեն երկուսը:

Այս մասին գրում է ՄՕԿ-ի պաշտոնական կայքը: Այսուհետև Օլիմպիական խաղերի բացման ժամանակ երկրների պետական դրոշները կտանեն մեկ տղամարդ և մեկ կին: Այս կերպ Միջազգային օլիմպիական կոմիտեն նպաստում է գենդերային հավասարությանը:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: 206 երկրների մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մրցաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. Առաջին անգամ հյուրընկալել է հեռավոր 1964 թվականին:

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնել խաղերի ջահը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում է սակուրայի ծաղիկ: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031