Բաժիններ՝

Facebook-ը սեփական վճարային համակարգ կստեղծի. Bloomberg

ԱՄՆ-ի Facebook ընկերությունը քննարկում է սեփական էլեկտրոնային վճարային համակարգի ստեղծման հնարավորությունն այն բանից հետո, երբ Յոթի խմբի երկրների (G7՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) իշխանությունները բացասաբար են ընդունել Libra գաղտնարժույթը շրջանառության մեջ դնելու ծրագիրը: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Նրանց տվյալներով՝ նոր վճարային համակարգը, որը կստեղծվի Libra էլեկտրոնային արժույթի հիմքի վրա, «թույլ կտա գործարքավարություններ իրականացնել ամերիկյան դոլարով, եվրոյով եւ այլ արժույթներով»: Ինչպես նշել է գործակալությունը, Libra Association կոնսորցիումը, որը բաղկացած է ավելի քան 20 ընկերություններից եւ կազմակերպություններից, ներառյալ Facebook-ը, շուտով պաշտոնապես կհայտարարի ծրագրի նոր հայեցակարգի մասին: Bloomberg-ի տեղեկությունների համաձայն՝ Facebook-ն, այնուամենայնիվ, չի հրաժարվում սեփական գաղտնարժույթի ստեղծման գաղափարից: «Խոսքը վերաբերում է ոչ թե սկզբնական ծրագրից հրաժարվելուն, այլ դրա ընդլայնմանը»,- մեջբերում է գործակալությունն աղբյուրի խոսքը:

Միեւնույն ժամանակ Bloomberg -ն ընդգծում է, որ եթե Libra ծրագիրը վերածվի վճարային համակարգի ստեղծման, այլ ոչ թե գլոբալ գաղտնարժույթի, ապա ամերիկացի շարքային քաղաքացիները մեծ տարբերություն չեն տեսնի արդեն գոյություն ունեցող PayPal տիպի համակարգերի համեմատությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս