Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փետրվարի 25-ը ծանր օր էր Փաշինյանի իշխանության համար: Սերժ Սարգսյանի դատավարության մեկնարկը նիկոլական քարոզչության հերթական «ֆուռոռը» դառնալու փոխարեն, վերածվեց թարս աճած կանաչավուն բանջարեղենի:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 2-ին ժամը 16.00-ից մինչև մարտի 3-ը ժամը 11.00-ն կդադարեցվի Երևանի՝ Դավթաշեն վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ բնակելի զանգվածների, Ձոր 1 և 2 թաղամասերի և Փիրումյան փողոցի ջրամատակարարումը:
Այն, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ՈՉ-ի կողմնակիցների դեմ պարբերաբար կազմակերպվում են նմանօրինակ ցածրորակ արշավներ, դա պարզ է: Որոշներն անգամ չեն խորշում տարածել զրպարտչական և վիրավորական տեղեկություններ՝ անգամ չհասկանալով դրա իրավական հետևանքները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի անվտանգության գծով նախկին խորհրդական, ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման պետ Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու` պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը:
Կորոնավիրուսի էպիկենտրոն համարվող Չինաստանի Ուհան քաղաքում փակվել է հատուկ կառուցված 16 հիվանդանոցներից մեկը՝ վերջին պացիենտին դուրս գրելուց հետո:
Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածման պատճառով Գորիի զինվորական հոսպիտալը վերակազմվել Է կարանտինային գոտու:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ նոր տեղեկատվություն այս պահին չունի, այն է, ինչ եղել է երեկվա դրությամբ։
վ
Իտալիայի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել երկրի հյուսիսում դրա հարուցած հիվանդության բռնկումն սկսվելուց հետո:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար զորամասեր) զորային ստորաբաժանումներ է տեղաբաշխում երկրի այն նահանգներում, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի հարուցած հիվանդություններ:
Հաշվի առնելով բազմաթիվ ուղևորների խնդրանքները և հիմք ընդունելով անցկացված ուսումնասիրությունների և հարցումների արդյունքները՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն որոշում է ընդունել անփոփոխ թողնել ներհանրապերատական ուղևորատար էլեկտրագնացքների չվացուցակները:
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են հայտնաբերվել Պորտուգալիայում:
Մարտի 2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Մարտի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1501-ի, գրանցվել է մահվան 66 դեպք:
168.am-ի հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը նշեց, որ քաղաքում «Այո»-ի շտաբի ղեկավարն ինքն է և վստահեցնում է, որ այդ «արարողությունն» իրենց շտաբի կողմից չի ղեկավարվել, պարզապես այն քաղաքացիների կողմից ինքնաբուխ ակցիա է եղել։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը։
Իսլանդիայում անցած հանգստյան օրերին երեք պացիենտի մոտ հաստատվել է վարակումը նոր տիպի կորոնավիրուսով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել:
2020 թ. փետրվարի 24-28-ին Երևանում և Ստեփանակերտում գումարվեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համաժողովը։
168.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանն այսօր բարձր պաշտոնի է նշանակվել «Գազպրոմ» ՀԲԸ-ում: Նա կզբաղեցնի «Գազպրոմ»-ի Վարչության նախագահի տեղակալի խորհրդականի պաշտոնը:
Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտարարությունից հետո շատերը, բացի դիմակներից, սկսեցին դեղատներից նաև մեծ քանակությամբ ախտահանիչ նյութեր գնել: Քաղաքացիները մեծ մասը նաև խանութներից սննդի մի քանի շաբաթվա պաշար է գնում:
Մարտի 1-ին հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի ուղղությամբ, կրակոցների հետևանքով գյուղը վնասներ չի կրել, որևէ մեկը չի վնասվել, այժմ ամեն ինչ կարգին է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց համայնքապետարանի առաջատար մասնագետ Մեխակ Ստեփանյանը:
Անդորրայի տարածքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հորդորում է գործատուներին այս շրջանում ըմբռնումով մոտենալ երեխաներ ունեցող աշխատակիցների ուշացումներին կամ ոչ լրիվ օրով աշխատանքի հաճախելուն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ:
Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին հայտարարելուց հետո դեղատներում բժշկական դիմակների դիֆիցիտ առաջացավ: Մարդիկ սկսեցին ահազանգել, որ դեղատներում դիմակներ չկան, իսկ լինելու դեպքում էլ՝ դրանք մի քանի անգամ թանկացել են:
Իսրայելում հաստատել են COVID-19-ով վարակման երեք նոր դեպք. ախտահարվածների թվում է մի աղջիկ, որը ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում (ՑԱԽԱԼ), այդ պատճառով կարանտինի են տեղավորել 300-ից ավելի իսրայելացի զինվորականների, մարտի 2-ին գրում է Jerusalem Post-ը՝ վկայակոչելով առողջապահության նախարարության տվյալները։
«Դիմում եմ իրավասու մարմիններին՝ գրառման մեջ նշված փաստով անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջով։ Եթե ինչ-որ մարդիկ իրոք «ՈՉ»-ի անունից ընտրակաշառք են տվել, ապա անհրաժեշտ է անհապաղ բացահայտել ու քրեական հետապնդման ենթարկել նրանց։ Իսկ եթե սա մեր դեմ հերթական զրպարտությունն է, ապա պատասխանատվության պետք է ենթարկվի գրառման հեղինակը։
Հնդկաստանը Հայաստանին ռադիոտեղորոշիչ 4 Swathi ռադարային համակարգ մատակարարելու 40 մլն դոլար արժողությամբ գործարք է կնքել։ Հնդկաստանը հայտարարված մրցույթում հաղթել է Ռուսաստանին և Լեհաստանին: