Բաժիններ՝

ՀՀ նախագահը դիվանագիտական աստիճաններ շնորհելու հրամանագիր է ստորագրել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին.

Դիվանագետի օրվա կապակցությամբ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Վահագն Սերգեյի Աթաբեկյանին Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Յուրի Հրանտի Բաբախանյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության խորհրդական

Վահե Արմենի Գևորգյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական

Անահիտ Ռուդոլֆի Հարությունյանին Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս