Իրանում մարտի 2-ին մահացել է Նպատակահարմարության խորհրդի (Իրանի բարձրագույն ղեկավարությանն առընթեր խորհրդակցական մարմին) անդամ Մոհամադ Միրմոհամադին:
Մոսկայում վախճանվել է օպերային երգչուհի Լիա Հակոբյանը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հարություն Հակոբյանի կինը:
Բեռլինում հաստատել են նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, պացիենտը հոսպիտալացվել եւ գտնվում է կայուն վիճակում: Այդ մասին մարտի 2-ին հայտնել է Գերմանիայի մայրաքաղաքի առողջապահության գլխավոր վարչությունը։
ԱՀ ոստիկանության կողմից, որպես անհետ կորած որոնվում է Մարտակերտի շրջանի Մարաղա համայնքի բնակչուհի, 1988թ. ծնված Սոնա Լևոնի Խաչատրյանը, ով 2019թ. դեկտեմբեր ամսվա սկզբին մեկնել է ՀՀ ք. Երևան և մինչ օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ:
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Քաշաթաղի շրջանի Կովսական և Փակահան համայնքներ: Ընտրողների հետ հանդիպմանը նախագահի թեկնածուն ներկայացրել է իր նախընտրական ծրագրի հինադրույթները:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել «Այրումի Գյուղական բժշկական ամբուլատորիա (ԳԲԱ)» ՊՈԱԿ-ում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի մատնանշած կորոնավիրուսով 9 կասկածելի դեպքի վերաբերյալ, ինչպես վերջում ավելացրեցի, նորից կրկնեմ.
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պլանավորում է մարտի 5-ին այց կատարել Ռուսաստան: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ սիրելի ԱՇԱԿԵՐՏՆԵՐ և ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, այս հրապարակումն առաջին հերթին ուղղված է Ձեզ: Արձակուրդների այս օրերին միասին գործ ունենք անելու՝ ի շահ պետության :
Վաղվանից սկսած` ունենք երեք արևառատ ու տաք օրեր, ջերմաստիճանը բոլոր մարզերում բարձրանում է 5-7 աստիճանով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն:
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն մարտի 2-ին հաստատել է երկրի տարածքում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը. երկու պացիենտներն էլ հոսպիտալացվել են: Այսպիսով, այն երկրների թիվը, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակը, կազմել է 65։ Նախօրյակին վարակման առաջին դեպքերն են գրանցվել Չեխիայում եւ Դոմինիկյան Հանրապետությունում:
Մարտի 2-ին ռուսական «Ural Airlines» ավիաընկերության SVR2949 Եկատերինբուրգ-Երևան չվերթը կիրականացվի 5 ժ 30 րոպե ուշացմամբ:
Այս մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չունենք, այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են, պատասխանը բացասական է:
Գարնանն ընդառաջ՝ «Samsung» սմարթֆոնների մի շարք մոդելներ Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից գնելու դեպքում, կտրվի 100 ԳԲ ինտերնետ՝ երկու ամսով, և «Y» սակագնային պլանից 30 օր օգտվելու հնարավորություն:
ԱՄՆ-ը պետք է չեղարկի Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները, որոնք խանգարում են երկրին պայքարելու կորոնավիրուսի դեմ: Այս կոչով մարտի 2-ին հանդես է եկել Իրանի նախագահի խորհրդական Խեսամեդդին Աշենան։
Հնարավոր չէ բոլոր ուղղությունները փակել, մենք դիտարկում ենք միայն ամենառիսկայինները․ Նիկոլ Փաշինյան
ԱԺ աշխատանքային քննարկում՝ ՁԻԱՀ կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման գործընթացի խնդիրների մասին. ՈՒՂԻՂ
ՏՄՊՊՀ նախագահը՝ բժշկական դիմակների, հակամանրէային ախտահանիչ միջոցների գների և քանակների վերաբերյալ։
Բազմիցս անդրադարձել ենք բոդիբիլդինգի Հայաստանի չեմպիոն և աշխարհի առաջնությունում լավագույն տասնյակի մեջ ընդգրկված Վահրամ Հակոբյանի դեմ քրեական գործի հարուցման փաստին, որը հիմնված է մեկ կողմի ցուցմունքի վրա, ինչի արդյունքում, արդեն տևական ժամանակ է` հայտնի մարզիկը չի կարողանում վերադառնալ Հայաստան։
Չինաստանը կուժեղացնի երկիր բոլոր ժամանողների եւ այնտեղից բոլոր մեկնողների առողջական վիճակի մոնիթորինգը՝ նպաստելու համար ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս COVID-19 կորոնավիրուսի տարածման դադարեցմանը:
Զինված տղամարդը մոտավորապես 30 մարդու է պատանդ վերցրել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում:
Անցնող երկու օրվա ընթացքում ՀՀ զինված ուժերում հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում զինվորների մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոն։
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մանե Գևորգյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ։
ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության երկու հրթիռ է արձակել Վոնսանի նավահանգստի շրջանից, թռիչքի հեռավորությունը կազմել է մոտավորապես 240 կմ, բարձրությունը՝ մոտավորապես 35 կմ:
Մայր Աթոռը Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով դեռևս չի պատրաստվում չեղարկել եկեղեցական արարողությունների անցկացումը:
Փետրվարի 29-ին ոստիկանության Մասիսի բաժին 75-ամյա կնոջ հանկարծամահ լինելու վերաբերյալ հաղորդում էր ստացվել:
Ինդոնեզիայում հայտնաբերել են COVID-19 նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը:
Ամփոփում եմ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը։