
HSBC-ն կարող է հեռանալ Թուրքիայից

HSBC- ն մտադիր է վաճառել իր բանկային բիզնեսը Թուրքիայում: Պատճառը երկրի անկայուն արտարժույթի և տնտեսական հեռանկարի շուրջ ունեցած մտավախությունն է: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ըստ աղբյուրների՝ HSBC-ն կփորձի վաճառել իր բանկային բիզնեսը Թուրքիայում, եթե կարողանա գտնել տեղական գնորդ, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել:
HSBC-ի մամուլի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը:
Նշվում է նաև, որ բանկը կարող է վաճառել կամ կրճատել իր բիզնեսը նաև Հայաստանում, Հունաստանում և Օմանում:
Reuters-ի աղբյուրները հայտնում են, որ HSBC-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Նոել Քուինը ձգտում է վաճառել կամ կրճատել ընկերության բիզնեսը այլ շուկաներում ևս: Դրանց թվում են փոքրածավալ գործողություններ իրականացնող երկրները, որոնք մրցակցում են տեղական այլ բանկերի հետ: