
«Հանրաքվեն լակմուսի թուղթ է՝ ցույց տալու համար, թե արդյո՞ք նախկին քաղաքական ռեժիմը և իր տարբեր սատելիտներ դեռևս պահպանում են իրենց նվազ կենսունակությունը, թե՞ ամբողջությամբ ջախջախված են»

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այնուամենայնիվ, եթե հանրաքվեն կայանա, ապա քաղաքական իմաստով նրա արդյունքները ստվերելու են 2018թ. արտահերթ խորհրդարանարանական ընտրությունների արդյունքները:
Այս համատեքստում, հանրաքվեի նշանակությունը կրկնապատկվում է, քանի որ դրա արդյունքների հիման վրա է կառուցվելու առաջիկա ժամանակաշրջանի քաղաքական օրակարգը՝ դերակատարների հետ միասին…
Այլ կերպ ասած՝ հանրաքվեն լակմուսի թուղթ է՝ ցույց տալու համար, թե արդյո՞ք նախկին քաղաքական ռեժիմը և իր տարբեր սատելիտներ դեռևս պահպանում են իրենց նվազ կենսունակությունը, թե՞ ամբողջությամբ ջախջախված են:
Այս գործընթացը լինելու է քաղաքական դաշտը մաքրելու, նոր հանրային ու քաղաքական ուժերի համար մեկնարկի, ճիշտ դիրքավորման և առաջիկա տարիների համար էական դերակատարություն ունենալու առանցքային միջոց և հնարավորություն…»:
Այնուամենայնիվ, եթե հանրաքվեն կայանա, ապա քաղաքական իմաստով նրա արդյունքները ստվերելու են 2018թ. արտահերթ…
Gepostet von Norayr Norikyan am Samstag, 8. Februar 2020