
«Բոլորը փորձում էին հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին», այժմ փորձում են հաղթել «Լիվերպուլին»»

«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսը խոսել է «Լիվերպուլի» մասին, ինչպես նաև հիշել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր աշխատանքի մասին:
«Հիմա մարդիկ փորձելու են հաղթել «Լիվերպուլին»: Սա հենց այն է, ինչ կատարվում է:
Դա հաճախ պատահում էր իմ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդում»: Բոլորը փորձում էին հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին», և թիմերը կատարելագործվում էին [հանուն դրա]:
Որ թիմն էլ լինի լավագույնը, ամեն դեպքում, ինչ-որ մեկը փնտրում է հաղթանակի հասնելու միջոց: Բոլոր մարզիչները մտածում են՝ «Ո՞ր համակարգով կարող եմ հաղթել նրանց, ո՞ր խաղացողներով»,- Մոյեսին է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը