Տնական կոնֆետներ «Կովիկ». տանը միշտ ավելի համեղ է
Բաղադրիչներ
1. Կաթ (6%) – 1 բաժակ
2. Շաքարավազ – 1.5 բաժակ
3. Մեղր – 3 ճ/գ
4. Կարագ – 25 գ
5. Կիտրոնաթթու – 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Կաթը հասցնել եռման, ավելացնել կարագը և շաքարավազը: Եփել ցածր կրակի վրա՝ անընդհատ խառնելով:
2. Երբ խառնորդը մի փոքր խտանա և մգանա, ավելացնել մեղրը և կինտրոնաթթուն: Չդադարելով խառնել՝ շարունակել եփել մոտ կես ժամ. զանգվածը պետք է շատ մգանա:
3. Զանգածը լցնել կաղապարների մեջ և դնել սառցախցիկը:
4. Երբ կոնֆետները պնդանան, կարելի է մատուցել թեյի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը