
Միխայիլ Մյասնիկովիչը կայցելի Հայաստան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը փետրվարի 7-ին պաշտոնական այց կկատարի Հայաստան:
Այցի շրջանակներում Միխայիլ Մյասնիկովիչը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունները, ԵԱՏՄ-ում առկա խոչընդոտները և սահմանափակումները վերացնելու մոտեցումները: