
Ողջունում եմ քաղաքական որոշումը, բայց միայն հանրաքվեի մասով, իսկ իրավագիտության առումով՝ փորձ է արվում հանրաքվեի դնել հակասահմանադրական փոփոխություն. Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սահմանադրության հնարավոր փոփոխություններին և ԱԺ-ում այս հարցի շուրջ տեղի ունեցող քննարկումներին.
«Պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ քաղաքական իշխանությունը գնում է հանրաքվեի ճանապարհով: Ողջունում եմ այդ քաղաքական որոշումը, բայց միայն հանրաքվեի մասով:
Իսկ իրավագիտության առումով նկատեմ, որ փորձ է արվում հանրաքվեի դնել հակասահմանադրական փոփոխություն, մասնավորապես՝ դրանով խախտվում է դատավորների լիազորությունների շարունակականության կարևորագույն սկզբունքը և, ի վերջո, 213-րդ հոդվածը պարզապես չի կարող փոփոխվել: Նախ` այդ հոդվածն անցումայինի դրույթներում է, իսկ հետո՝ այդ հոդվածը կատարել է իր ֆունկցիան և փաստացի ուժը կորցրել»: