
«Դու մեծագույն խաղացող ես և մարդ». Ֆերգյուսոնը շնորհավորել է Ռոնալդուին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը շնորհավորում է «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ ծննդյան 35-ամյակի կապակցությամբ:
«Կրիշտիանու, շնորհավորում եմ: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ դու արել ես իմ և «Մանչեսթեր Յունայթեդի» համար:
Դուք մեծագույն խաղացող ես և, ամենակարևորը, մեծագույն մարդ»,- Ֆերգյուսոնին է մեջբերում Record-ը:
Պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդում»՝ Ֆերգյուսոնի գլխավորությամբ, հանդես է եկել 2003-2009 թվականներին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը