
«Թույլ էին տրվել արտահերթ նիստ հրավիրելու և օրակարգային հարցերին առնչվող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի խախտումներ»

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ նախագահի որոշմամբ այսօր հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգին անդրադարձել էի նախորդիվ:
Օրակարգում ընդգրկված նախագծերն այնչափ տարակուսելի էին, որ տեխնիկանան և ընթացակարգային իրավակարգավորումների խախտումներին անդրադառնալն անգամ ավելորդ էր և անիմաստ:
Միևնույն է՝ անում են այն, ինչ ուզում են, ոչ թե այն, ինչ սահմանված կամ թույատրելի է օրենքով, և անգամ առանձնապես ջանք չի գործադրվում ցանկությունները փոքր-ինչ համապատասխանեցնել առկա իրավակարգավորումներին:
Եթե կայանար Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստը, ականատես էինք լինելու անավավեր ճանաչելու ենթակա մի շարք լրացուցիչ իրավական ակտերի:
Թույլ էին տրվել արտահերթ նիստ հրավիրելու և օրակարգային հարցերին առնչվող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի խախտումներ:
Այնուամենայնիվ, սպասենք զարգացումների, թե երբ մեր իշխանավոր օրենսդիրները կկողմնորոշվեն իրենց անելիքներում, այնուհետև կրկին անդրադարձ կկատարեմ»:
ԱԺ նախագահի որոշմամբ այսօր հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգին անդրադարձել էի նախորդիվ: Օրակարգում ընդգրկված…
Gepostet von Gohar Meloyan am Donnerstag, 6. Februar 2020