«Մարտի 1-ի» ամբողջական նյութերը Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին չեն տրամադրվի

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարեց դատախազության կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «Մարտի 1-ի» մայր գործով ամբողջական նյութերի տրամադրման Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքը: Սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին «Մարտի 1-ի» գործի ամբողջական նյութերը չեն տրամադրվի:

Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանն այն դատավորն է, որը բավարարել էր վերաքննիչ բողոքները և վերացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը, որոշել էր որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Դատավորը  թույլ չէր տվել Ռ․ Քոչարյանի պաշտպաններին  ներկայացնել առարկություններ վերաքննիչ բողոքների դեմ, զրկել էր նրանց այդ հնարավորություններից, համարել էր դատական ստուգումն ավարտված և հեռացել խորհրդակցական սենյակ` դատական ակտը կայացնելու։

Դանիելյանին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները 5 պատճառ էին նշել ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելիս, սակայն դատավոր Արմեն Դանիելյհանը մերժել էր այդ միջնորդությունը:

Տեսանյութեր

Լրահոս