«Եթե Փաշինյանը «մարսի» այս քայլը, ուրեմն флаг в руки». Կարեն Քոչարյան. «Փաստինֆո»
Խորհրդարանական մեծամասնությունն ունի բավարար 88 ձայն` «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունելու համար, բայց արդյոք կկարողանան ապահովել 100 տոկոս արդյունք ,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` արձանագրելով, որ քվեարկությունը լինելու է գաղտնի, եւ հարց է, թե արդյոք խմբակցությունում բորոը միակարծիք են:
Նա միաժամանակ տարակուսելի է համարել ՀՀ ՍԴ նախագահից ամեն գնով ազատվելու իշխանությունների քայլը` նշելով, որ Հրայր Թովմասյանի հարցը այս իշխանությունների համար պետք է լիներ քսաներորդականը, որովհետեւ նա նախորդ իշխանության կարկառուն ներկայացուցիչներից չէր, կոռումպացված ու որոշում կայացնողներից մեկը չէր:
«Քաղաքականությունն ինքնին, իսկ առավել ևս ժամանակակից քաղաքականությունը շատ ցինիկ երևույթ է, ու եթե մեր իշխանությունները կարողանան դա անել, և մարսել, ուրեմն ինչպես ռուսներն են ասում флаг в руки», – նշել է Կ.Քոչարյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: