
Պոչետինոն կգլխավորի «Ատլետիկոն», եթե Սիմեոնեն հեռանա ակումբից

Մադրիդի «Ատլետիկոն» քննարկում է «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի թեկնածությունը:
Իսպանական ակումբը դիտարկում է մրցաշրջանի ավարտին ներկայիս մարզիչ Դիեգո Սիմեոնեի հեռանալու դեպքում Պոչետինոյին հրավիրելու հնարավորությունը:
The Telegraph-ը նշում է, որ «Ատլետիկոյի» մարզական տնօրեն Անդրեա Բերտան Պոչետինոյի աշխատանքի մեծ երկրպագուն է: Հունվարին Մաուրիսիոն La Liga TV-ի շնորհանդեսի ժամանակ նշել էր, որ Անգլիան կամ Իսպանիան կլինեն իր աշխատանքի հաջորդ վայրը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը