Բաժիններ՝

Փետրվարի 1-ից կդադարեցվի համար 49 երթուղու գործունեությունը

Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ. 49 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով փետրվարի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ. 49 երթուղու գործունեությունը:

«Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ժամանակավորապես, փորձնական կարգով, երթուղին կսպասարկվի «Բասլենդ» ՍՊԸ-ին պատկանող «ՄԱՆ» մակնիշի (2 հատ) և «Մերսեդես Բենց» մակնիշի (1 հատ) ավտոբուսներով: Տարվում են նաև աշխատանքներ առաջիկայում երթուղին համալրելու ուղղությամբ:
Սկզբնական շրջանում պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031