Բաժիններ՝

Ոստիկանությունը՝ Երևանում հնչած կրակոցների դեպքի մասին

Հունվարի 28-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արարատյան 2-րդ զանգվածի 29 և 12 շենքերի մոտ կրակոցներ են հնչել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները հայտնաբերել են տարբեր տրամաչափի փամփուշտներ, պարկուճներ և գործարանային համարով, առանց պահեստատուփի գազային ատրճանակ:

Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21.30-ին Վանթյան փողոցի 7/7 հասցեի մոտ ծագած վիճաբանության ընթացքում կրակոցներ են արձակվել:

Վիճաբանության մասնակիցների ինքնությունները հայտնի են:
Նշանակվել են փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր մասնակիցներին և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031