Վախեցած մկները գիտնականներին օգնել են հասկանալ՝ ինչու են մարդիկ ճերմակում
Ամերիկացի եւ բրազիլացի գիտնականները պնդում են, որ պարզել են սթրեսի հետեւանքով ճերմակելու կենսաբանական մեխանիզմը: Հայտնագործությունը հեռանկարում կարող է օգնել կանգնեցնելու այդ գործընթացը՝ չդիմելով մազերի ներկմանը, տեղեկացնում է BBC-ին: Մարդիկ ավելի վաղ էլ կարծում էին, որ ճերմակում են երկու պատճառով. տարիքից եւ սաստիկ վշտից, վախից ու ցավից: Դրա դեմ ոչ մի կարգի միջոց, բացի ներկելն, առաժմ չեն մտածել:
Այժմ դա գիտականորեն հաստատված է. գիտափորձերի ընթացքում Հարվարդի եւ Սան Պաուլուի համալսարանների հետազոտողներն ապացուցել են, որ մելանին նյութի արտադրության համար, որը գույն է տալիս մազերին եւ մաշկին, պատասխանատու են որոշակի ցողունային բջիջներ (մելանոցիտները), եւ դրանք ինտենսիվորեն քայքայվում են սթրեսից:
Նրանց հետագոտության արդյունքները հրապարակվել են Nature հանդեսում: Տղամարդիկ եւ կանայք կարող են ճերմակել 30-ից քիչ անց ցանկացած տարիքում: Այդ գործընթացի սկսվելու ժամանակն ու տեմպերը որոշվում են հիմնականում ժառանգականությամբ. այն, թե որ տարիքում են ճերմակել ձեր ծնողները, կարող է հուշել, թե դա երբ տեղի կունենա ձեզ հետ:
Դրանում որոշակի դեր է խաղում նաեւ վերապրած սթրեսը, սակայն մինչ օրս գիտնականները լիովին չէին հասկանում, թե դա հատկապես ինչպես է ազդում մազերի գունազրկման վրա: Հայտնագործությունը կատարվել է պատահականորեն. փորձեր կատարելով մկների վրա՝ հետազոտողները նկատել են, որ խիստ վախ կամ ցավ տարած կրծողների մոտ մուգ գույնը միանգամայն սպիտակի է փոխվում մի քանի շաբաթվա ընթացքում: