«Հիմա ԱԱԾ-ն է ճի՞շտ, թե՞ ԱԽՔ-ն ու աներորդին». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նաջարյանը փոշմանե՞լ է, թե՞ վախենում է։

Հարգելի լրագրողներ, եթե վաղը Կապանում Փաշինյանին տեսնեք, հարցրեք խնդրում եմ՝ հիմա ԱԱԾ-ն է ճի՞շտ, թե՞ ԱԽՔ-ն ու աներորդին։

ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարում է,որ պետական հեղաշրջման փորձ չի եղել,իսկ ահա ԱԽՔ-ը հայտարարում է հակառակը։

Ի՞նչ կարծիք ունի այս հարցի շուրջ վարչապետը։

Հ.Գ. Պարոն Փաշինյան,արդեն ժամանակն է հրապարակել օտարերկրյա գործակալների անունները։
Գրեթե մեկ տարի անցել է քո հայտարարությունից, բայց անուն չես տվել։

Չլինի՞ փոշմանել է Նաջարյանը, թե՞ վախենում է…»։

Նաջարյանը փոշմանե՞լ է,թե վախենում է։Հարգելի լրագրողներ,եթե վաղը Կապանում Փաշինյանին տեսնեք,հարցրեք խնդրում եմ,հիմա ԱԱԾ…

Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Freitag, 24. Januar 2020

Տեսանյութեր

Լրահոս