Բաժիններ՝

Չինաստանում նոր կորոնավիրուսի հավանական տարածողներն օձերն են. գիտնականներ

Վերջերս Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերված նոր կորոնավիրուսի առավել հավանական տարածողներն օձերն են: Այս եզրակացությանն են հանգել հետազոտողները, որոնց հոդվածը հրապարակված է Journal of Medical Virology հանդեսում։

Ավելի ստույգ որոշելու համար, թե որտեղից է հայտնվել վիրուսային թոքաբորբ հարուցող նոր կորոնավիրուսը, մասնագետները վերուծության են ենթարկել դրա համագենը եւ այն համեմատել այլ վիրուսների վերաբերյալ տեղեկատվության հետ: Նրանք հանգել են այն եզրակացության, որ 2019-nCoV-ը երկու կորոնավիրուսների հիբրիդ է, որոնցից մեկն ավելի վաղ գտել են չղջիկների մոտ: Երկրորդ վիրուսը գիտնականներն ավելի վաղ չեն գտել: Բացի դրանից, մասնագետները պարզել են, որ 2019-nCoV-ի առավել հավանական տարածողները եղել են օձերը:

Այդ մասին վկայել են կորոնավիրուսի ԴՆԹ-ի կառուցվածքի վիճակագրական վերլուծության արդյունքները: Հետազոտողները ենթադրում են, որ վարակված օձերի աղբյուր կարող էր լինել Ուհանի՝ այժմ փակված մեծածախ շուկան, որտեղ վաճառվել են, մասնավորապես, օձեր եւ չղջիկներ: Չինաստանի CGTN հեռուստաալիքը հայտնել է, որ երկրում նոր կորնավիրուսով վարակվածների թիվը հասել է 617-ի: Թոքաբորբից մահացել է 17 մարդ, նրանք բոլորն էլ ապրել են Հուբեյի նահանգում, որի մայրաքաղաքն Ուհանն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031