«NETFLIX-ը Հայաստանի գործող իշխանություններին առաջարկել է նկարահանել «Fake Diana», «IdjevanMan», «Vanetsyan is the new Black» հեռուստանովելները». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«NETFLIX-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ ծանոթանալով Հայաստանի գործող իշխանությունների կողմից նկարահանվող տեսանյութերին, համաշխարհային կինոարտադրության գիգանտը նրանց առաջարկել է ստրիմինգ սերվիսով էքսկլյուզիվ ցուցադրության համար նկարահանել «Fake Diana», «I put my life in your hands, Armen», «Stew meat that Generals eat», «IdjevanMan», «Vanetsyan is the new Black» հեռուստանովելները։
Հայրենական կինոարտադրության այս նմուշների պիռատսկի վերսիաները հասանելի կլինեն ZIBIL TV, Makaron-Show, PURK FM և Jujul-news յութուբյան ալիքներով»: