Բաժիններ՝

«Տեսնես վարչապետը հասկացա՞վ, որ սեփական ուղերձներն են ներկա ատելության ու թշնամաքի անտանելի մթնոլորտի գեներատորները». Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տեսնես «ոչ բռնությանը» կոչով հասարակությանը դիմած վարչապետը հասկացա՞վ, որ ասֆալտին փռելու, թևերը կտրելու, պատերին ծեփելու, աջ ու ձախ թշնամիներ ու հակահեղափոխականներ փնտրելու սեփական ուղերձներն են ներկա ատելության ու թշնամաքի անտանելի մթնոլորտի գեներատորները:

Չէր խանգարի, որ մի այսպիսի կոչ էլ վարչապետն ուղղեր ԱԺ-ի սեփական թիմին. ԱԺ հայտարարությունների ժամին ԻՔ պատգամավորների տեքստերը լսելիս տպավորություն էր, թե հարևան երկրի մեջլիսում արտահայտվելու բացառիկ հնարավորությունից են օգտվում, դիմացն էլ ոսոխն է նստած:

Նետված քարերը հավաքվելու ժամանակ էլ ունեն…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս