
«Չեմ շահարկելու «Մանչեսթեր Յունայթեդից» Պոգբայի հեռանալու մասին լուրերը». Ռայոլա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան կարծիք է հայտնել ակումբի ներսում իր հաճախորդի վիճակի վերաբերյալ:
«Պոգբան պետք է լավ մարզավիճակ ձեռք բերի, ուստի իմ աշխատանքը կայանում է նրանում, որ ակումբը և խաղացողը երջանիկ լինեն, եթե դա հնարավոր է: Եթե երկու կողմներն էլ դժգոհ են, կան և այլ եղանակներ՝ խնդիրը լուծելու համար, բայց ես չեմ խոսի այդ մասին:
Բոլորը գիտեն, որ ակումբի ամբիցիաները չեն իրականացվել վերջին մի քանի տարիներին, եկեք անկեղծ լինենք:
Եթե Պոլը դեռ «Մանչեսթեր Յունայթեդի» պլաններում է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ Պոլի, ապա ես չեմ շահարկի այդ թեման»,- Ռայոլային է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը