Խաղաքարտերը Պուտինի ձեռքում են

«Գլխավոր վարկածն այն է, որ Վլադիմիր Պուտինը տեղափոխվելու է Պետական խորհուրդ, և դա այնքան ակնհայտ տեղափոխություն և սխեմա է, որ կարծում եմ՝ մի փոքր կասկածելի է այս մոդելի պարզությունը: Ըստ իս, մեզ անակնկալներ են սպասվում»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ռուսաստանյան ներքաղաքական փոփոխություններին: Նրա կարծիքով՝ ներկայումս իրապես անցել են իշխանության նոր կառուցվածքի ձևավորման աշխատանքներին, ինչը կարելի է համարել ավանդական իշխանության փոխանցման փուլ բոլոր երկրներում:

«Բայց կարծում եմ, որ շտապողականությունը կարելի է բացատրել նրանով, որ մենք մինչև վերջ չունենք այն խաղաքարտերը, որոնք Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի ձեռքում են: Կարծում եմ, որ բոլոր քարտերին չէ, որ մենք ծանոթ ենք. երկրորդ, երրորդ քայլերի մասին դեռ պետք է իմանանք ապագայում և այն քարտերից, որոնք այսօր ենք տեսնում, բավական բարդ է հստակեցնել այն, ինչ տեղի է ունենալու: Բավական բարդ է նաև պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք առաջանում են: Ակնհայտ է, որ շտապում են, շտապում են այս ամենի առաջին փուլը մինչև ամառ ավարտել, բայց կարծում եմ, որ մենք տեղյակ չենք և չենք կարող ենթադրել, թե ինչ է սպասվում երկրորդ և երրորդ փուլերում, որոնք կմեկնարկեն դրանից հետո: Մենք չենք կարող ասել, թե հետո մոդելի ինչ մշակումներ են լինելու: Ինձ թվում է, որ դեռևս վերջնականապես չհամաձայնեցված, չպայմանավորված հարցեր կան»,- ասել է Դուբնովը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս